Անգլիացի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիացած է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով:
«Ես պարզապես սիրահարված եմ այս ֆուտբոլիստին։ Ես ուզում եմ լուսանկարվել նրա հետ և գրկել նրան։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ ֆուտբոլիստ նրա տարիքում անի այն, ինչ անում է նա, և հնարավոր է, որ այլևս երբեք նման բան չտեսնենք։
Նույնիսկ Մեսսին այդ տարիքում նման ազդեցություն չուներ խաղի վրա։ Ես սիրում եմ այս ֆուտբոլիստին», – ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Globe Soccer Awards-ի ընթացքում։