Transfermarkt պորտալը թարմացրել է «Բարսելոնայի» խաղացողների տրանսֆերային արժեքները։
«Բարսելոնայի» տասը խաղացողի մոտ տրանսֆերային արժեքի աճ է գրանցվել.։ Ամենմեծ աճը գրանցել Լամին Յամալն ու Պաու Կուբարսին՝ 30 միլիոն եվրո։
Այժմ Յամալի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո, իսկ Կուբարսին՝ 70 միլիոն եվրո։ 20 միլիոնով ավելացել է Պեդրիի (100 միլիոն) ու Ռաֆինյայի տրանսֆերային արժեքները (80 միլիոն)։
Ցուցակում հաջորդում են Մարկ Կասադոն (+15 միլիոն, 30 միլիոն), Ալեխանդրո Բալդեն (+10 միլիոն, 50 միլիոն), Ժյուլ Կոունդեն (+5 միլիոն, 60 միլիոն), Պաբլո Տորեն (+2,5 միլիոն, 7,5 միլիոն), Ինյակի Պենյան (+2,5 միլիոն, 7,5 միլիոն) և Ժերար Մարտինը (+2 միլիոն, 10 միլիոն):



























































