«Միլանի» սեփականատերը հայտարարել է, որ չի ձգտում ամերիկայնացնել ակումբը։
Ամերիկյան RedBird Capital Partners ընկերությունը ձեռք է բերել իտալական ակումբը 2022 թվականին։ Ընկերության հիմնադիրը բիզնեսմեն Ջերի Կարդինալեն է։
«Ես չեմ ձգտում ամերիկայնացնել «Միլանը», բայց փորձում եմ ներդնել որոշ ամերիկյան փորձառություններ, որոնք կարող են «Միլանին» բարձրացնել նոր մակարդակի վրա։
Ես նաև ուշադրություն եմ դարձնում Սերիա Ա-ի բիզնեսին։ Ինձ հետաքրքրում է տեսնել, թե ինչպես կարող ենք օգնել նրանց բանակցել միջազգային մեդիա գործարքների շուրջ։
ԱՄՆ-ում ակումբների սեփականատերերի և լիգաների միջև այլ հարաբերություններ են։ Այստեղ ավելի շատ մակարդակներ կան՝ Սերիա Ա, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ… Ինձ համար սա ուսման գործընթաց է։ Տանը ես կարող էի այս ամենն անել փակ աչքերով», – ասել է Կարդինալեն։
Ընթացիկ մրցաշրջանում «Միլանը» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը։