Իտալական «Միլանի» մարզական տնօրեն Ջեֆրի Մոնկադան խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին, ինչպես նաև բերել է կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսի օրինակը, որին թիմը ձեռք է բերել «ԱԶ Ալկմարից» 2023 թվականի ամռանը։
«Մենք հաշվարկված ռիսկի ենք դիմում երիտասարդ խաղացողների հետ, այլ ոչ թե բարձր աշխատավարձով մեծ անունների ենք ձեռք բերում: Գուցե այս ճանապարհով դուք արագ հաջողության չեք հասնի, բայց դուք երկարաժամկետ պլաններ եք կազմում: Ռեյնդերսը խաղում էր Նիդերլանդների առաջնությունում, և մենք միակն էինք, որ խաղադրույք կատարեցինք նրա վրա։ Ձեզ մոտ կարող է հարց առաջանալ՝ նա հիանալի խաղացող է, ինչո՞ւ ոչ ոք նրան չի ուզում:
Մենք կարողացանք նրան ձեռք բերել հիանալի գնով: Իսկ այժմ նա մեր մեկնարկային կազմում է և խաղում է իր ազգային թիմում»,- Մոնկադայի խոսքերն է մեջբերում Milan News-ը։