Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլը» 6։3 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», իսկ հյուրերի եգիպտացի վինգեր Մոհամեդ Սալահն այդ խաղում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, 32-ամյա Սալահը հատել է 252 արդյունավետ գործողության նշագիծը (172 գոլ և 80 գոլային փոխանցում) և շրջանցել է «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիին, որը Պրեմիեր լիգայում ունի 249 արդյունավետ գործողություն (175 գոլ և 74 գոլային փոխանցում)։
Այժմ Սալահը Պրեմիեր լիգայի պատմության ընդհանուր ռմբարկուների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը, իսկ Ալան Շիրերը 328 միավորով (260 գոլ և 68 գոլային փոխանցում) առաջին տեղում է:
Մոհամեդը դարձել է նաև Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, որը մինչև Սուրբ Ծնունդ խփել է 10+ գոլ և կատարել է 10+ գոլային փոխանցում։ Նա այժմ գլխավորում է ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների և գոլային փոխանցման հեղինակների վարկանիշը: