Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման լուսանկար է հրապարակել սոցցանցերում։ Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, դարպասապահը դեմքի վնասվածք է ստացել «Մոնակոյի» հետ Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրի խաղում (4:2):
«Ամեն ինչ լավ է»,- լուսանկարը մակագրել է Դոննարուման։
Առաջին խաղակեսում «Մոնակոյի» պաշտպան Վիլֆրիդ Սինգոն ոտքով հարվածել է Դոնարումայի դեմքին։ 22-րդ րոպեին ՊՍԺ-ի իտալացի դարպասապահին փոխարինել է ռուս Մատվեյ Սաֆոնովը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դոնարումային անմիջապես հանդերձարանում 10 կար են դրել:
ՊՍԺ-ը Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Թիմը 16 խաղում վաստակել է 40 միավոր։