Բուդապեշտում անցկացվել է կարճ ջրի / 25 մետրանոց լողավազան / լողի աշխարհի հերթական առաջնությունը:
Հայաստանից հանդես է եկել երկու մարզիկ՝ Վարսենիկ Մանուչարյանը և Աշոտ Չախոյանը: Նրանց մրցավայր էր ուղեկցել հավաքականի ավագ մարզիչ Արման Վահանյանը:
Վարսենիկը մրցել է 100մ. բատերֆլայ և 50մ ազատ ոճում, իսկ Աշոտը Չախոյանը ՝ 50մ և 100մ բրաս լողաոճում։
Մեր մարզուհին ցույց է տվել համապատասխանաբար 1, 00.51 և 26, 26, ժամանակ և երկու դեպքում էլ գրանցել համապետական նոր ռեկորդ: Աշոտը 100 մետրն անցել է 1, 02. 57 ժամանակում: Նույն ոճի 50 մետրում նա դարձյալ վատ չի լողել/ 28, 29 վրկ/, բայց չնչին սխալի պատճառով որակազրկվել է:
Լավագույն ցուցանիշը Վարսենիկի զբաղեցրած 30-րդ տեղն է 100 մետրում ՝ 60 մրցակցուհիների պայքարում: