Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում այսօր ևս երկու հանդիպում է կայացել:
«Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցել է «Սաութհեմփթոնի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ «Նյուքասլը» 3:1 հաշվով առավելության է հասել «Բրենթֆորդի» նկատմամբ: Այսպիսով, «Լիվերպուլը» և «Նյուքասլը» դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:
«Լիվերպուլի» կազմում առաջին կեսում խփած գնդակներով աչքի են ընկել Դարվին Նունյեսն ու Հարվի Էլիոտը, իսկ «Սաութհեմփթոնից» մեկ գնդակ ետ է բերել Քեմերոն Արչերը:
«Նյուքասլի» կազմում դուբլ է ձևակերպել Սանդրո Տոնալին, ևս մեկ գոլ խփել է Ֆաբիան Շերը:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Լիգայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև «Արսենալը»:



























































