«Տոտենհեմը» հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հյոն Սոն Մինը ծառայության է անցել Հարավային Կորեայի զինված ուժերում։
Հայտարարության մեջ ասված է, որ Սոնը մեկ ամիս կանցկացնի Հարավային Կորեայի զինված ուժերում։ 27-ամյա ֆուտբոլիստը հայրենիք էր վերադարձել մարտի վերջին և հիմա գտնվում է կարանտինում։
Հարավկորեացին կվերադառնա Լոնդոն մայիսին, երբ ավարտվի իր զինվորական հավաքը։
Հաղորդվում է, որ Սոնը մշտական կապի մեջ է «Տոտենհեմի» բժիշկների հետ, որպեսզի ավարտին հասցնի ձեռքի վնասվածքի ապաքինումը, որը ստացել էր փետրվարի կեսերին։