Մադրիդի «Ռեալը» հաստատել է իր կազմը ՖԻՖԱ Միջմայրցամաքային գավաթի համար։ Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին 26 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում ընգրկել է նաև Կիլիան Մբապեին և Վինիսիուս Ժունիորին։
Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես
Պաշտպաններ՝ Դանիել Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Լուկաս Վասկես, Խեսուս Վալեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի, Յուսեֆ Էնրիկես, Ռաուլ Ասենսիո, Լորենսո Ագուադո
Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Օրելիեն Տչուամենի, Արդա Գյուլեր, Դանի Սեբալյոս, Բրահիմ Դիաս, Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր
Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե, Էնդրիկ
«Արքայական ակումբը» դեկտեմբերի 18-ին մրցաշարի եզրափակիչում կմրցի ՖԻՖԱ Չելենջ գավաթի՝ մեքսիկական «Պաչուկայի» և եգիպտական «Ալ-Ահլիի» միջև խաղի հաղթողի հետ։