Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ ջախջախեց հետնապահներից «Կոմարնոյին» (6:0):
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում հաղթական դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
31-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «Սլովանի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․