ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Կիրիլ Ալիշևսկին Բելառուսի առաջնության 3-րդ տուրի հանդիպումից հետո կիսեց իր կարծիքը մրցաշարի հնարավոր դադարեցման վերաբերյալ:
«Խաղացինք յուրաքանչյուրի համար, ով կողքից հետևում էր հանդիպմանը: Իմ դիրքորոշումն այն է, որ մարդու առողջությունն ու կյանքը ավելի թանկ են ամեն ինչից: Եթե սպառնալիք կա, դուք պետք է պատրաստ լինել:
Բայց մենք միայն կատարող մարդիկ ենք և պարզապես չենք կարող հրաժարվել խաղադաշտ դուրս գալուց: Պատասխանատվության ամենամեծ բեռը կրում են բժիշկները, նրանք մեծ հարգանքի են արժանի: Մենք կարող ենք միայն խաղալ և դրական հույզեր բերել»,- մեջբերում է ԲԱՏԷ-ի մարզչին PressBall-ը: