«Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան ասել է, թե ում է համարում իր դիրքում լավագույնին աշխարհում։
Լևերկուզենյան թիմի 28-ամյա ֆուտբոլիստն առանձնացրել է Գերմանիայի հավաքականում իր թիմակից Անտոնիո Ռուդիգերին, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»։
«Նա այսօր աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է», — մեջբերում է Տային Goal-ը։
Անտոնիո Ռուդիգերը «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։