Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 5-րդ տուրը։ Խաղային օրվա ընթացքում կկայանա ինը հանդիպում։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղացանկը նոյեմբերի 26-ին.
21:45՝ «Սլովան» — «Միլան»,
21:45՝ «Սպարտա» — «Ատլետիկո»,
00:00՝ «Սպորտինգ» — «Արսենալ»,
00:00՝ «Յանգ Բոյզ» — «Ատալանտա»,
00:00՝ «Բայեր» — «Զալցբուրգ»,
00:00՝ «Բարսելոնա» — «Բրեստ»,
00:00՝ «Բավարիա» — ՊՍԺ,
00:00՝ «Ինտեր — «Լայպցիգ»,
00:00՝ «Մանչեսթեր Սիթի» — «Ֆեյենորդ»:
Ընդհանուր փուլի ութ տուրերի արդյունքներով կկազմվի 36 ակումբներից բաղկացած աղյուսակ։ Դրանով կորոշվեն լավագույն ութ թիմերը, որոնք անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնող ակումբները փլեյ-օֆֆ կխաղան 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար։