ՊՍԺ-ի նախագահ և ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին անսպասելոիներն հայտնել է, որ ակումբի համար գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելը չէ։
««Կրկնօրինակե՞լ «Բարսային»: Չեմ կարծում, որ մենք ուզում ենք որևէ մեկին պատճենել: Մենք պահպանում ենք մեր ինքնությունը, դա ՊՍԺ -ի ինքնությունն է, որ գալիս է մեր երիտասարդ խաղացողներից:
Տեսեք, թե ինչ դաշտերում են խաղում մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Երիտասարդները գիտեն, թե ինչպես է խաղում առաջին թիմը։ Մենք ունենք և՛ փորձառու, և՛ երիտասարդ ֆուտբոլիստներ։
Նպատակն այս տարի Չեմպիոնների լիգայում հաղթելը չէ, այլ սեփական ոճ ունենալը»,- ասել է Ալ-Խելաիֆին:
Նշենք, որ փարիզյան գրանդը ՊՍԺ-ի լավագույն արդյունքը Չեմպիոնների լիգայի խաղարկություններում 2020 թվականին եզրափակիչ դուրս գալն էր, որտեղ նրանք նվազագույն հաշվով պարտվեցին Մյունխենի «Բավարիային»։