«Յուվենտուսը», «Միլանը» և «Լիվերպուլը» հետևում են Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ելույթներին, հայտնում է Fichajes-ը։
Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հայտնել էր, որ «Միլանը» Դիասի հետ պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե Լեաու-Պուլիշիչ-Չուկվուեզե եռյակից որևէ մեկը ձմռանը հեռանա թիմից:
2020-2023 թվականներին Բրահիմ Դիասը վարձավճարով արդեն հանդես է եկել «Միլանում»։
Այդ ընթացքում ֆուտբոլիստն անցկացրել է 124 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ և 15 գոլային փոխանցում կատարել։