Մաուրո Իկարդիի և նրա նախկին կնոջ՝ Վանդա Նառայի հարաբերությունները շարունակում են հրահրել հանրային քննարկումները։ Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ Վանդան նոր սիրային հարաբերությունների մեջ է՝ ռեփեր L-Gante-ի հետ։
Եվ այս ամենը այն լուրերի ֆոնին, որ Նառան դատական հայց է ներկայացրել Իկարդիի դեմ՝ գենդերային բռնության մեղադրանքով։
«Սա չափազանցություն է Վանդայի կողմից, ես բռնություն չեմ կիրառել։ Նա ամեն ինչ հասցնում է հանրային մակարդակի և խեղաթյուրում այն իր անձնական նպատակների համար»,- Մաուրոն հերքում է բոլոր մեղադրանքները:
Միակ մարդը, որը ուրախ է ստեղծված իրավիճակից, Իկարդիի եղբայրն է՝ Գվիդոն։ Տեղեկանալով, որ Վանդան նոր սիրավեպ է սկսել, նա հայտարարել է, որ ընտանիքը վերջապես կարող է հանգիստ շունչ քաշել, քանի որ «այդ վհուկը» այժմ լքլել է նրան և այժմ ուրիշի հետ է։
Գվիդոն Նառային մեղադրել է իրեն և Մաուրոյի մորը մանիպուլյացիայի ենթարկելու, նրանց ընտանիքը ոչնչացնելու մեջ։
Հիշեցնենք, որ թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին այժմ գտնվում է հայրենիքում՝ բուժելով ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքը։