«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով հետաքրքրված է երկու ակումբ:
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարին միացել են Լոնդոնի «Տոտենհեմն» ու Մադրիդի «Ատլետիկոն», հայտնում է Japanese Football-ը։
Ճապոնացու պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրոյի կլաուսուլայի կետ: Transfermarkt-ի մասնագետները Տակեֆուսա Կուբոյի տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում բասկյան թիմի կազմում անցկացրած 16 հանդիպում, դարձել է երեք գոլի հեղինակ։ Այս ամառ Կուբոյին կապում էին «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության հետ, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ:



























































