Աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները դուրս է եկել ATP 2024-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակչում նա 6։1, 6։2 հաշվով հաղթել է աշխարհի 7-րդ ռակետ նորվեգացի Կասպեր Ռուդին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 9 րոպե։
Եզրափակչում Սիները կհանդիպի աշխարհի հինգերորդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ, ով կիսաեզրափակչում 6:3, 3:6, 7:6 (7:3) հաշվով հաղթեց գերմանացի Ալեքսանդր Զվերևին։