Todofichajes-ի հաղորդմամբ «Մանչեսթեր Սիթիի» և Լիսաբոնի Սպորտինգի հարձակվողներ Էրլինգ Հոլանդը և Վիկտոր Գյոկերեշը ցանկանում են իրենց կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում։
Աղբյուրը նշում է, որ «արքայական» ակումբը ընտրություն է կատարելու վերոնշյալ խաղացողներից մեկի օգտին։ Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո, մինչդեռ Գյոկերեշին՝ 70 միլիոն եվրո է։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Պորտուգալիայի առաջնության 11 խաղում Վիկտորն ունի 16 գոլ։