Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 11-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Ասթոն Վիլային» և 2:0 հաշվով հաղթանակ է տարել:
Մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահն այդ խաղում գոլային փոխանցում է կատարել՝ Պրեմիեր լիգայում իր ամբողջ կարիերայում կատարած գոլային փոխանցումների թիվը հասցնելով 75-ի:
Եգիպտոսցին այս ցուցանիշով գերազանցել է Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիին (74):
Նշենք, որ Սալահը Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ասիստերների ցուցակում զբաղեցնում է 13-րդ տեղը։
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։