Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» փորձել են պայմանագիր կնքել կանադացու հետ, սակայն նա որոշել է ուղևորվել «սերուցքայինների» ճամբար։
Ընթացիկ մրցաշրջանում կանադացին «Բավարիայի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։