Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1:0 դեռևս ընթացող) Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն ծանր վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը պատգարակի օգնությամբ։
Այս խաղում՝ ավելի վաղ վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել էր նաև «սերուցքայինների» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը։