«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը նախատեսում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանգամից հինգ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, հայտնում է Mirror թերթը։
Ակումբի հիմնական տրանսֆերային նպատակներն են «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը և կիսապաշտպան Ջովանի Կենդան, «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը և կիսապաշտպան Լերոյ Սանեն, «Էվերտոնի» պաշտպան Ջերադ Բրանտուեյթը։
Նշվում է, որ «Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է իր հետ ԱՊԼ տանել իր նախկին թիմի՝ Լիսաբոնի «Սպորտինգի» երկու ֆուտբոլիստին (Գյոկերես և Կենդա):
Ամորիմը նաև ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը՝ ձեռք բերելով անգլիացի Ջերադ Բրանթվեյթին «Էվերտոնից»:
Իսկ այս ցուցակում վերջինը «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ալֆոնսո Դեյվիսն ու Լերոյ Սանեն են: Երկուսի պայմանագիրն էլ ավարտվում է իրենց ներկայիս ակումբի հետ ամռանը և, հետևաբար, գերմանական ակումբը հնարավոր է բաժանվի նրանցից ձմռանը՝ որոշակի գումար վաստակելու նպատակով։