Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է այն մարզիչներին, որոնց նա իրենից բարձր է գնահատում։
«Չեմ կարծում, որ ես վերջին 30 տարվա լավագույն մարզիչն եմ։ Ես շատ բանի եմ հասել, բայց կան այնպիսիք, ովքեր ավելիին են հասել՝ օրինակ՝ Ալեքս Ֆերգյուսոնը, Պեպ Գվարդիոլան, Վալերի Լոբանովսկին։ Նույնիսկ եթե ես ինձ լավագույնը համարեմ, ոչ ոք իմ արձանը չի կանգնեցնի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Իտալացի Կարլո Անչելոտին որպես գլխավոր մարզիչ կարիերան սկսվել է 1996 թվականին, երբ նա գլխավորեց «Պարման»: «Ռեալից» առաջ նա մարզել է «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին», ՊՍԺ-ն, «Բավարիան», «Նապոլին» և «Էվերտոնը»։
Անչելոտին պատմության մեջ ամենահաճախն է հաղթել Եվրոպայի սուպերգավաթը՝ 5 անգամ: Անչելոտին նաև որպես մարզիչ հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։