«Չելսիի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ապաքինվել է և կարող է մասնակցել լոնդոնյան ակումբի առաջիկա հանդիպմանը, այս մասին տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը։
Անգլիացին խաղից դուրս էր մնացել հիվանդության պատճառով։ Նա վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել հոկտեմբերի 20-ին։ Սպասվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա հինգշաբթի երեկոյան, երբ «ազնվականները» Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կմրցեն Երևանի «Նոայի» հետ։
Խաղը կկայանա հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
Սանչոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։