«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Իհարկե, ես հասկանում եմ, որ սա դերբի է, ինչը նշանակում է, որ հանդիպումը մեծ կարևորություն ունի երկրպագուների համար: Բարդ խաղ է լինելու։ Մեզ համար կարևոր կլինի առավելագույն ինտենսիվություն ցուցաբերելը, մենք պատրաստ ենք։
Իհարկե, թիմը լավ տրամադրություն ունի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, բայց ոչ մի դեպքում չպետք է հանգստանալ, առջևում դեռ մի ամբողջ մրցաշրջան կա, պետք է կենտրոնացված մնալ»,- ասել է Ֆլիկը նախախաղային ասուլիսում։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 12-րդ տուրի «Բարսելոնա» — «Էսպանյոլ» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 19։15-ին։


























































