Մոսկվայի ԲԿՄԱ-ի նորեկ Միրալեմ Պյանիչն իր տեղափոխությունը Ռուսաստան ճիշտ ընտրություն է համարում միջազգային մրցաշարերից դուրս մնալու համատեքստում։
«Համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ տեղափոխվելով ռուսական մեծ ակումբ։ Եվ բոլորին, ովքեր իմ խորհրդի կարիքն ունեն, ուրախ կլինեմ պատմել այստեղի դրական կողմերի մասին»,- Միրալեմ Պյանիչի խոսքերն է մեջբերում մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան տեղափոխվելուց առաջ Պյանիչը ելույթ է ունեցել ԱՄԷ-ում։ Մինչ այդ նա պաշտպանել է «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և մի շարք այլ եվրոպական ակումբների գույները։