Վերջին օրերին լուրեր են պտտվում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի «արքայական» ակումբից հնարավոր հեռանալու մասին:
«Ոսկե գնդակի» համար պայքարում աստղային բրազիլացու պարտությունից հետո լուրեր հայտնվեցին եվրոպական ֆուտբոլից նրա հիասթափության մասին։ Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները նախատեսում են օգտվել այս հանգամանքից՝ հաջորդ ամառ փորձելով ձեռքբերել նրան։
Սակայն, ինչպես հայտնում է Relevo-ն, ստեղծված իրավիճակին հետևում են նաև եվրոպական գրանդները։ 24-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը», հնարավոր է նաև, որ պայքարի մեջ մտնի «Չելսին»:
Նշվում է, որ Վինիսիուսը չի ցանկանում խաղալ Կիլիան Մբապեի հետ. երկուսն էլ ցանկանում են խաղալ հարձակման ձախ եզրում։
Ընթացիկ մրցաշրջանում Վինին «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։