Transfer News Live-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին։
Նշվում է, որ Ֆերնանդեսի հետ պայմանագիր կնքելու դեպքում «Ռեալը» պատրաստ կլինի վաճառել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։
23-ամյա Ֆերնանդեսի գործող պայմանագրի ժամկետը «Ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2031/32 մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը աշխարհի չեմպիոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ 24-ամյա Օրելիեն Չուամենին իր հերթին գնահատվում է 100 միլիոն եվրո։