Երեկ՝ հոկտեմբերի 28-ին Փարիզի «Շատլե» թատրոնում կայացավ «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության արդյունքում տարվա լավագույն թիմ ճանաչվեց Մադրիդի «Ռեալը», իսկ լավագույն մարզիչ՝ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը խախտել է մադրիդյան կողմի լռությունը ու խոսել իր մրցանակի մասին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, նախագահիս, ակումբիս, խաղացողներիս և առաջին հերթին Վինիսիուսին ու Կարվախալին»,- գրել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ գլխավոր մրցանակը բաժին հասավ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին։