Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, կայացել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումը, որում խաղացել են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» (0:4): Մադրիդյան թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը խաղը սկսել է մեկնարկային կազմում և բաց թողել չորս գնդակ, ինչն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին դրդել է մտածել նոր դարպասապահ գնելու մասին, հաղորդում է Realmadridexclusivo-ն։
Այս հանդիպումից հետո նախագահ Պերեսը մրցակցությունը մեծացնելու համար որոշել է ձեռք բերել ևս մեկ դարպասապահ, խոսքը Լյուկա Շևալյեի մասին է «Լիլլից»։ Չնայած «Ռեալի» հետ Լունինի պայմանագրի երկարաձգմանը, ակումբը չի բացառում նրա հեռանալը։ Հաշվի առնելով Տիբո Կուրտուայի հաճախակի վնասվածքները՝ Շեվալյեն մոտ ապագայում մեկնարկային կազմում տեղ ունենալու հավակնորդ է։
Այս մրցաշրջանում Շևալյեն անցկացրել է 16 հանդիպում, բաց է թողել 15 գնդակ և անառիկ է պահել դարպասը 7 խաղում։ Ֆրանսիացին 22 տարեկան է։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 25 միլիոն եվրո: