Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Լիվերպուլի» հետ (2:2): Հանդիպման 9-րդ րոպեին «զինագործները» առաջ են անցել հաշվի մեջ եզրային Բուկայո Սակայի գոլի շնորհիվ։ Այս գոլն անգլիացու համար 50-րդն էր ԱՊԼ-ում և օգնել է նրան ակումբի պատմության մեջ եզակի նվաճում գրանցել, հայտնում է Squawka-ն։
Սաքան այս ցուցանիշին հասել է 23 տարեկան 52 օրականում։ Բուկայոն «Արսենալի» պատմության մեջ առաջ է անցել Թիերի Անրիից, որը ժամանակին նման ցուցանիշի էր հասել 24 տարեկան 128 օրականում: Սակայն Սակային 50 գոլի հասնելու համար անհրաժեշտ էր 178 հանդիպում, իսկ ֆրանսիացի հարձակվողին՝ 83։
«Արսենալի» պատմության մեջ Պրեմիեր լիգայում ընդամենը 11 ֆուտբոլիստի է հաջողվել խփել 50 գոլ: Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դա արել է ամենաարագը՝ 79 խաղում։
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Սակին ակումբի կազմում ութ խաղում դարձել է երեք գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: