Սաուդյան Արաբիայի առաջնության հերթական տուրում «Ալ Ֆատեհը» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Ալ Ռաիդի» հետ և 1:2 հաշվով պարտություն է կրել:
Ընդ որում, բոլոր գոլերը գրանցվել են «Ալ Ֆատեհի» ֆուտբոլիստների անվան դիմաց: Նախ, դարպասապահ Սապանոշն առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին գրավել է սեփական դարպասը, ապա՝ 65-րդ րոպեին, սեփական դարպասը գրավել է «Ալ Ֆատեհի» մեկ այլ խաղացող՝ Մարվանե Սաադանեն: 85-րդ րոպեին Աբդուլահ Ալ Անազին մեկ գնդակ ետ է բերել, սակայն ավելին անել չի հաջողվել՝ 2:1:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը «Ալ Ֆատեհի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և խաղացել է առանց փոխարինման:
«Ալ Ֆատեհը» անցկացրած 8 խաղերից հետո 4 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղում: «Ալ Ռաիդը» 11 միավորով 7-րդ տեղում է: