«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հոկտեմբերի 27-ին «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղից առաջ պատասխանել է վինգեր Բուկայո Սակայի ֆիզիկական վիճակի մասին հարցին։
«Նա [Սական] մի փոքր մարզվել է խաղադաշտում: Կկարողանա՞ նա մասնակցել կիրակի կայանալիք հանդիպմանը, այլ հարց է։ Առջևում ևս մեկ օր ունենք, և դա հիանալի է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Սական վնասվածք էր ստացել հոկտեմբերի սկզբին Անգլիայի հավաքականի կազմում։
«Արսենալ» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։