Նիդեռլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն մտածում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին, այս մասին հայտնում են Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը կցանկանար վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել «Բոլոնիայում»:
Հնարավոր է, որ սա լինի վարձավճարով պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը։ Բայց վերջնական որոշումը կախված կլինի «Յունայթեդի» ղեկավարության ծրագրերից։
Ջոշուայի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», որը մարզում է Զիրկզեի նախկին թիմի մարզիչը՝ Տյագու Մոտան։




























































