«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել Կատարի հավաքականը, հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով Al Raya-ին։
Կատարի ազգային հավաքականի մարզական ղեկավարները նախատեսում են հանդիպում ունենալ իսպանացի մասնագետի հետ՝ հնարավոր համագործակցության հարցը քննարկելու համար:
Չավին, մինչ «Բարսելոնան» գլխավորելը, զբաղեցնում էր Կատարի «Ալ-Սադդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, որտեղ աշխատել էր 2019 թվականից:
Չավին լքել է «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը։