Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վստահեցրել է Արքայական ակումբին, որ իր դեմ ուղղված բռնաբարության մեղադրանքների ետևում կանգնած է ՊՍԺ-ն և անձամբ ֆրանսիական գրանդի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի համաձայն, 25-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ ստեղծված իրավիճակը Ալ-Խելայիֆիի «ծուղակն» է։ Ընդգծվում է, որ Մբապեի՝ բռնաբարության մեջ հնարավոր մեղավորության մասին տեղեկությունը տարածվում է ՊՍԺ-ի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից։
Հիշեցնենք, որ Մբապեն և ՊՍԺ-ն այժմ դատական պայքարի մեջ են ակումբի կողմից ֆուտբոլիստին 55 միլիոն եվրոյի պարտքի շուրջ։