Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կենտրոնական պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է լրագրող Մարիո Կորտեյանան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» ներկայումս դիտարկում են երեք կենտրոնական պաշտպանների՝ 18-ամյա Վիտոր Ռեյսին «Պալմեյրասից», 21-ամյա Կաստելյո Լուկեբային «Լայպցիգից» և 30-ամյա Այմերիկ Լյապորտին՝ «Ալ-Նասրից»:
Transfermarkt պորտալի փորձագետները Ռեյսի տրանսֆերային արժեքը գնահատում են 10 միլիոն եվրո, Լյուկեբայինը՝ 40 միլիոն եվրո, իսկ Լյապորտինը՝ 20 միլիոն։
Կարլո Անչելոտիի թիմը 9 տուրից հետո Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ երեք միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»: