«Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեան հայտնի է «Միլանի» կազմում իր ելույթներով, սակայն նրա որդին հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»։
Նրա հայրն ասել է, որ փորձել է որդուն տեղավորել «Միլանում» և այս թեմայի շուրջ խոսել է Պաոլո Մալդինիի հետ, սակայն «Յուվենտուսը» ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Տիմոթիի նկատմամբ։
«Ես խոսել եմ Պաոլո Մալդինիի հետ, «Միլանը» հետևում էր նրա ելույթներին, բայց վերջում պարզվեց, որ ավելի շատ հետաքրքրված է «Յուվենտուսը»:
Հուսով եմ, որ նա նույնպես հրաշալի կարիերա կունենա, ինչպես ես»,- Վեա ավագի խոսքերն է մեջբերում Pianetamilan-ը։