Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է հանդիպումը՝ խաղի վիճակագրությունը ներկայացնելով։
Գնդակի տիրումը մերն է՝ 59 %-ով։ Հարվածների թիվը 20-9 հարաբերակցությամբ մեր օգտին է։ Մեր 20 հարվածներից ճշգրիտ է միայն 6-ը։ Իրացրել ենք 9 անկյունային հարված, մրցակիցը՝ 4։
Ընդհանուր առմամբ մեր ֆուտբոլիստները կատարել են 459 փոխանցում, որից 375-ը՝ ճշգրիտ։ Չանչարևիչն աչքի է ընկել 2 սեյվով։
Մրցակիցը կատարել է 348 փոխանցում, որից ճշգրիտ է եղել միայն 274-ը։ Մրցակցի դարպասապահը սեյվով աչքի է ընկել 4 անգամ։ Մրցակիցը խաղից դուրս իրավիճակում է գտնվել 5 անգամ, իսկ մերոնք՝ ընդամենը 1։ Խաղի ընթացքում ստացել ենք 3 դեղին քարտ, մրցակիցը զգուշացվել է 1 անգամ։
Մերոնք կանոնները խախտել են 8 անգամ, իսկ մրցակիցը՝ 10։