«Մոնցայի» կիսապաշտպան Դանիել Մալդինիի ծառայություններով հետաքրքրված է Ա Սերիայի մեկ այլ թոփ ակումբ ևս։
Ինչպես վերջերս հայտնի էր դարձել, Միլանի «Ինտերը» հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Լրագրող Ֆաբիանա դելլա Վալլեի տեղեկություններով՝ հարձակվողական ոճի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Յուվենտուսը»։
Թուրինյան ակումբը բարձր է գնահատում լեգենդար Պաոլո Մալդինիի որդու հեռանկարները, և «Մոնցայի» հետ լավ հարաբերությունները կարող են օգնել «ծեր սինյորային» տրանսֆերային մրցավազքում։
Դանիել Մալդինին օրերս առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական։