Մամուլում հաճախ է Գարեթ Սաութգեյթի անունը նշվում որպես «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի գլխավոր թեկնածուներից մեկը։
Սակայն Անգլիայի հավաքականի նախկին մարզիչը հասկացրել է, որ մոտ ապագայում չի ստանձնի այդ պաշտոնը։
«Առաջիկա մեկ տարվա ընթացքում ես թիմ չեմ մարզի, վստահ եմ: Պետք է ինքս ինձ ժամանակ տամ՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար:
Ես այժմ վայելում եմ կյանքը, շտապողականության պատճառ չկա»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն: