Իտալիայի ազգային հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն կիսվել է Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով։
«Նապոլիի» չեմպիոնությո՞ւնը․․. Ժամանակը ցույց կտա։ Նրանք միանշանակ ուժեղ թիմ են: Անգամ եթե նրանք անցյալ տարի շատ հետ էին «Ինտերից», նրանք ունեին կարևոր արժեքներ, գումար էին ծախսում ուժեղ ֆուտբոլիստների և կարևոր մարզչի վրա: Թիմն, իհարկե, ունի ամեն ինչ՝ պայքարելու մինչև վերջ։
«Յուվենտուսը» շատ ծախսեր է կատարել, նրանք ունեն նոր գաղափարներով հարուստ մարզիչ, բայց «Ինտերը» մի քանի առավելություն ունի:
Ա Սերիայի այս մրցաշրջանը զվարճալի կլինի, մենք միայն մրցավազքի սկզբում ենք»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։