«Միլանի» ղեկավարությունը դժգոհ է թիմի ֆուտբոլիստների խաղային կարգապահությունից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիների ղեկավարներին, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային դուր չի եկել այն, որ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ հանդիպման ժամանակ, որում իտալական գրանդը պարտվել է 1:2 հաշվով, երկու 11-մետրանոցներն էլ, որոնք նշանակվել են մանուշակների դարպասին, չի իրացրել ռմբարկու Քրիստիան Պուլիշիչը, որը պատասխանատու էր դրանց համար։ Արդյունքում պաշտպան Թեո Էրնանդեսը և հարձակվող Թեմմի Աբրահամը, ովքեր որոշել են իրացնել 11-մետրանոցներն ու վրիպել:
Ընդգծվում է, որ «Միլանի» ղեկավարությունն այս իրավիճակում աջակցում է Ֆոնսեկային։