«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր ցուցադրած խաղամակարդակի մասին։
«Ես կարծում էի, որ դժվար կլինի զարմացնել ձեզ: Բայց թվում է, թե ես դեռ կարող եմ ինչ-որ բան անել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։