Հեղինակավոր Goal պորտալը հրապարակել է 21-րդ դարի «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշի առաջին տեղում հարձակվող Ուեյն Ռունին է։ 2004-ից 2017 թվականներին խաղալով «կարմիր սատանաների» կազմում՝ Ռունին 559 խաղում խփել է 253 գոլ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը գերաստղի կարգավիճակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդում»: Լավագույն եռյակը եզրափակել է Նեմանյա Վիդիչը:
Լավագույն 10-յակում են Ռուդ վան Նիստելռոյը, Փոլ Սքոուլզը, Ռիո Ֆերդինանդը, Ռայան Գիգսը, Դևիդ Բեքհեմը, Ռոյ Քինը և Պատրիս Էվրան։
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է: