Մադրիդի «Ռեալը» պատրաստ է քննարկել «Լիվերպուլի» առաջարկը թիմի հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիները պատրաստ են ֆրանսիացու համար 75 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարել։ Հիշեցնենք, որ Չուամենին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ ֆրանսիական «Մոնակոյից»։ «Լիվերպուլը» այն ժամանակ նույնպես հետաքրքրված էր ֆրանսիացու ձեռքբերման տարբերակով, սակայն կիսապաշտպանը որոշեց տեղափոխվել «Սանտիագո Բեռնաբեու»:
24-ամյա խաղացողը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, սակայն ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ չի դարձել։