Հայտնի է դարձել, թե ինչպես է կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խավին հրաժեշտ տալիս թիմի ֆուտբոլիստներին:
Խավին գլխավորել էր թիմը 2021 թվականին և հեռացել 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո: Նա կատալոնացիների հետ հաղթել է Լա Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը:
Մրցաշրջանի ավարտից հետո իր հեռանալու մասին Խավին հայտարարել է հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ թիմը պարտվել է «Վիլյառեալին» 3:5 հաշվով: Ավելի ուշ ակումբի ղեկավարությունը հստակեցրել էր, որ մարզիչը մնում է, սակայն ի վերջո Խավիին ամռանը փոխարինել է Հանս-Դիտեր Ֆլիկը:
El Chiringuito de Jugones հաղորդման մեջ ցուցադրվել է տեսանյութ, որտեղ մարզիչը հունվարի 28-ին հանդերձարանում հայտարարում է «Բարսայի» ֆուտբոլիստներին իր հեռանալու մասին:
«Բարև բոլորին: Բարդ օր է, նախ և առաջ, երեկվա վատ արդյունքի պատճառով: Մենք ամեն ինչ կվերլուծենք և կտեսնենք, թե ինչ պատահեց:
Ցավում եմ, որ նախքան մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ խաղից հետո, ձեզ ոչինչ չէի ասել: Ես վաղուց էի այդ որոշումը կայացրել: Դա երեկվա պարտությունից հետո առաջացած հույզերի արդյունք չէ: Ես սկսում եմ ձեզ համար խնդիր դառնալ», — նշել է Խավին։