Թուրքիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերհատ Աքինը հարձակման է ենթարկվել և ոտքի հրազենային վնասվածք է ստացել։
«Մենք դատապարտում ենք զինված հարձակումը մեր նախկին ֆուտբոլիստ Սերհատ Աքինի վրա։ Մաղթում ենք նրան շուտափույթ ապաքինում և ակնկալում, որ մեղավորները հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է «Ֆեներբախչեի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ակինը խաղացել է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Գերմանիայում՝ նա հանդես է եկել «Քյոլնում» և «Կարլսրուեում»։ Նա խաղացել է նաև բելգիական «Անդերլեխտում»։